Փոխարժեքներ
22 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.84 |
EUR | ⚊ | € 412.8 |
RUB | ⚊ | ₽ 3.9992 |
GBP | ⚊ | £ 488.34 |
GEL | ⚊ | ₾ 139.95 |
«Եկամուտների տարեկան հայտարարագրումը թափանցիկության ապահովման և ստվերի կրճատման տեսանկյունից էական ազդեցություն չի կարող ունենալ, եթե զուգահեռաբար չի գործում ծախսերի ամբողջական հաշվառման համակարգը։
Ակնհայտ է՝ եթե հայտարարագրման ենթակա քաղաքացին ունի ստվերային եկամուտ, որն արտացոլված չէ եկամտահարկի միասնական անձնավորված համակարգում, ապա նա այդ եկամուտը չի ներառելու նաև իր հայտարարագրում։
Անօրինական եկամուտների հայտնաբերումն այսպես, թե այնպես շարունակելու է մնալ հարկային մարմինների վերահսկողության ներքո, որի անարդյունավետության խնդիրները՝ գնալով աճում են»,-այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։