| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 5734 դիտում,
        
            5734 դիտում,  1 տարի առաջ - 2024-04-18 13:39
            1 տարի առաջ - 2024-04-18 13:39  
         
                
            Հանրապետությունում ապրիլի 15-ից մեկնարկել է բուհերի այս տարվա առկա բակալավրի ընդունելության հայտագրման գործընթացը: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հ. Զաքոյանը հանձնարարական Է իջեցրել համալսարանի աշխատակիցներին՝ ակնկալելով նրանց մասնակցությունը դիմորդներին ագրարային համալսարան կողմնորոշելու գործում:
Առաջին հայացքից թվում, թե ռեկտորի պարտականությունները կատարողը մտահոգված է և դասեր է քաղել համալսարանի ընդունելության վերջին 4 տարվա խայտառակ արդյունքներից և քայլեր է ձեռնարկում ընդունելության ցուցանիշներն ավելացնելու ուղղությամբ: Սակայն աբսուրդն այն է, որ շուրջ 4 ամիս ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձը ոչ միայն ընդունելության մասով մատը մատին չի տվել, այլ ակտիվանում է ապրիլի է 15-ից՝ հայտագրման գործընթացը սկսելուց հետո՝ մտածելով, որ արդեն կողմնորոշված դիմորդներն իր հանձնարարականն ընթերցելուց հետո անմիջապես կմտափոխվեն ու կդիմեն ագրարային համալսարան:
Հիշեցնենք, որ նախանցած տարի ագրարային ընդունվել են 38, իսկ անցած տարի 54 դիմորդ։