կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-12 17:34
Առանց Կատեգորիա

Զինված ուժերում շարունակվում են իրականացվող կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները

Զինված ուժերում շարունակվում են իրականացվող կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում, ի շահ զինծառայողների առողջական վիճակի եւ հնարավոր բարդություններից խուսափելու համար, դեռեւս շարունակվում են իրականացվող կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները:

ՊՆ-ից Yerkir.am-ին հայտնում են, որ հաշվի առնելով վերոնշյալը եւ նպատակ ունենալով կանխել վարակի ներթափանցումը ՀՀ զինված ուժեր՝ հորդորում ենք.

հնարավորինս սահմանափակել այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակա կառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական եւ ռազմաբժշկական  հաստատություններ (հոսպիտալներ),

խիստ անհրաժեշտության դեպքում վերոնշյալ հաստատություններ այցելելիս պարտադիր կրել պաշտպանիչ դիմակներ: