կարևոր
2152 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-09-16 16:43
Քաղաքական

Պետք է լինեն գործողություններ, որոնք պայքարը կհասցնեն իր նպատակին․ Սեյրան Օհանյան

ԱԺ-ում ավարտվել է Բագրատ Սրբազանի և ընդդիմադիր խմբակցությունների հանդիպումը։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, որ հանդիպումը «Սրբազան պայքարի»՝ հաջորդ փուլին անցնելու միջոցառումների շրջանակում էր․ «Բագրատ Սրբազանը հանդիպումներ է ունենում քաղաքական տարբեր ուժերի, անհատների հետ, այդ շրջանակում հանդիպում տեղի ունեցավ նաև ընդդիմադիր խմբակցությունների հետ։ Քննարկեցինք շարժմանը վերաբերող հարցեր, նշեցինք, որ շարունակելու ենք աջակցել։ Քննարկեցինք գործիքակազմեր, որոնք վերաբերվում են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների գործողություններին՝ թե՛ անվստահություն հայտնելու մասով, թե՛ իշխանափոխության, և այլն»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ անվստահության հարցը շարունակում է մնալ օրակարգում․ «Պետք է լինի ժողովրդական լայն համախմբում, որը պարարտ հող կստեղծի այդ գործողություններին գնալու համար»,- ասաց նա՝ հավելելով․ «Յուրաքանչյուր պայքար պարունակում է համբերատար, համառ գործողություններ, սակայն շատ ձգձգումներ պետք չեն, պետք է լինեն գործողություններ, որոնք պայքարը կհասցնեն իր նպատակին»։