|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Եթե հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու չկար, էդ դեպքում ի՞նչ նիստ էին հրավիրել․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե քանի որ այսօրվա նիստում ընդդիմությունը փոխնախագահի թեկնածու չի առաջադրել, ապա, ըստ կանոնակարգի, տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է ամենամեծ գործակից ունեցող խմբակցությանը։
«Դեռևս նոյեմբերի 30-ին «Հայաստան» խմբակցությունը և «Պատիվ ունեմ» խմբակցությունը համատեղ հայտարարությամբ հանդես եկան, որտեղ մանրամասն գնահատական են տվել ստեղծված վիճակին։ Արձանագրվել է, որ «Հայաստան» խմբկացությունն առաջադրել է թեկնածու, որի շուրջ ընտրությունը միասնական է, և ո՛չ օրենքով, ո՛չ Սահմանադրությամբ որևէ ձևով պարտադրանք չկա, որ խմբակցությունն անընդհատ պետք է վերաառաջադրի։ Ավելին՝ հայտարարության մեջ արձանագրել ենք, որ վերաառաջադրման օրենքով նախատեսված պահանջ չկա, հետևաբար՝ այս թեկնածությունը պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական մեծամասնությունն իր դիրքորոշումը չի փոխել։ Այնպես որ՝ պարոն Քոչարյանի հայտարարությունը, թե իբր չկա առաջադրված թեկանածություն, ոչ միայն չի համապատասխանում օրենքին, այլ նաև ողջամիտ տրամաբանությանը»,- ասաց պատգամավորը։