կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-22 21:45
Քաղաքական

Եթե ժողովրդի գնահատական է համարվում բազմահազար քաղաքացիների 100-ից ավելի օրվա գործողությունները, ապա Փաշինյանը վաղուց պետք է գնդակահարված լիներ. Արծվիկ Մինասյան

Եթե ժողովրդի գնահատական է համարվում բազմահազար քաղաքացիների 100-ից ավելի օրվա գործողությունները, ապա Փաշինյանը վաղուց պետք է գնդակահարված լիներ. Արծվիկ Մինասյան

«Դաշնակցությունն» իր կազմավորման առաջին պահից սկսած՝ շատ կոշտ և չներող վերաբերմունք է ցուցաբերել հայրենիքի դավաճանների նկատմամբ, բայց ՀՅԴ-ն իբրև քաղաքական ուժ երբեք չի գնում ահաբեկչության գործողությունների, այնպիսի գործողությունների, որոնք որ հնարավոր է չիրականացնել, եթե մենք ունենք հնարավորություն՝ արդար դատական կարգով քննություն իրականացնելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառանալով հարցին՝ արդյոք ընդդիմադիր ուժերից որևէ մեկն ուզո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին գնդակահարված տեսնել, և ինչից ելնելով է Նիկոլ Փաշինյանը խոսում գնդակահարության մասին:

«Նիկոլ Փաշինյանը և իր նեղ խմբակը շատ լավ հասկանում են, որ հայ ժողովրդի պատմության մեջ դավաճանները երբեք այլ ճակատագրի չեն արժանացել, բայց ի տարբերություն իրենց նեղ պատկերացումների՝ այսօր քաղաքական ուժերը և հասարակության ճնշող մեծամասնությունը համակարծիք է, որ ամեն ինչ ընթանա օրինականության, բարոյականության տիրույթում: Եթե ինքը և իր նման մտածողներն այդքան մտահոգ են, առնվազն իրենք պետք է նախաձեռնեին դատական քննություն: Երբ որ ժողովրդի անունից Նիկոլ Փաշինյանը խոսում է, ասում է, եթե ես մեղավոր եմ, թող ժողովուրդը որոշի գնդակահարել, առնվազն մի քանի հարց է առաջանում: Նախ արձանագրենք, որ այս մարդը կապ չունի պետության, պետական հաստատությունների հետ. դատարանն է որոշում, թե անձին ինչ պատժի պետք է արժանացնել: Ժողովրդի տված գնահատականը, այդ թվում՝ մեր բազմահազար այն քաղաքացիների, ովքեր 100-ից  ավելի օր հրապարակային գործողություններով, իրենց արտահայտած դժգոհություններով արդեն իսկ տվել են գնահատական, և եթե այդ գնահատականը ժողովրդի գնահատականն է, ապա վաղուց Նիկոլ Փաշինյանը պետք է գնդակահարված լիներ»-ասաց նա:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ եթե Փաշինյանը մտածում է, որ ժողովրդի գնահատականը պետք է ստանա արտահերթ ընտրությունների արդյունքներով, սա մեր երկիրը տանելու է վերջնական կործանման, փլուզման:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: