|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Վերջին օրերին վերստին ակտիվացել է Արման Բաբաջանյանը՝ իրեն հասանելի միջոցներով անհարկի վերագրումներ կատարելով և սին մեղադրանքներ հնչեցնելով Հայոց Եկեղեցու, Ամենայն Հայոց Հայրապետի, եկեղեցականների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ ընդգրկված Բագրատ արքեպիսկոպոսի հասցեին։ Այս մասին գրում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն` Եսայի քահանա Արթենյանը։
«Իր ցեխարձակումներում Ա․ Բաբաջանյանը որևէ խտիր չի դնում միջոցների միջև, հաճախ ապերախտությամբ մոռացության տալով Եկեղեցու ավանդն իր կյանքում՝ խեղաթյուրում է անգամ սեփական անցյալը։ Մի բանում նա ճիշտ է՝ իրեն շատ լավ, համակողմանիորեն ճանաչում են Եկեղեցում շատերը, անցյալը հայտնի է։ Ձախողվելով հոգևոր ասպարեզում՝ վերջինս այժմ էլ փորձում է իր տեղն ամեն գնով հարթել քաղաքական դաշտում։ Սակայն արդյո՞ք հաճոյախոսությունն ու ամբարտավանությունը, կեղծելն ու զրպարտելը քաղաքական գործչի որակներ են։ Հատկապես իր դեպքում պարկեշտությունն ու բարեկրթությունը խիստ անհրաժեշտ են»։