|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանական «Գարաբագ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովը կոչ է արել «սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց երեխաներին», ինչպես նաեւ՝ հայերին կոտորելու համար ստեղծել հատուկ ջոկատներ եւ այլն:
Իբրահիմովը նաեւ ակնարկել է հայերի դեմ Օսմանյան Թուրքիայի գործած ցեղասպանությունը՝ որպես «հայերի հետ վարվելու ճիշտ օրինակ»: Սա ակնհայտ ռասիստական եւ այլատյաց հայտարարություն է՝ էթնիկ հողի վրա անմեղ մարդկանց սպանելու կոչ: Նման հռետորաբանությունը սպորտում բացարձակ անընդունելի է: Ֆուտբոլային աշխարհի հիմնական դավանանքներից մեկը խաղաղության ու մարդասիրության պաշտպանությունն է: Մասնավորապես, ՈւԵՖԱ-ն մեծ տեղ է տալիս ռասիզմի դեմ պայքարին:
Հորդորում ենք եվրոպական ու միջազգային ֆուտբոլային հանրությանը՝ անհապաղ համարժեք գնահատական տալ «Գարաբագ» ակումբի վարքագծին: Միջնադարյան խավարամտությունն ու այլատյացությունը ֆուտբոլային համայնքում տեղ չունեն»: