կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-06 16:49
Քաղաքական

21 համայնքում «ՈԳԻՆ» հաղթեց կործանարար «ԴՈՒԽԻՆ». Ռուբինա Պետրոսյան

21 համայնքում «ՈԳԻՆ» հաղթեց կործանարար «ԴՈՒԽԻՆ». Ռուբինա Պետրոսյան

Երեկ, սույն թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին  նախորդած օրերին թերևս շատերիս մոտ կար թերհավատություն, որ «Ազգին» արդեն գրեթե չորս տարի մանիպուլացրած, երկիրը  կապիտուլացրած, հազարավոր ընտանիքներ դժբախտացրածը կարող է կրկին իր դավադիր մեթոդներով իր սև գործը շարունակել նաև համայնքներում: Պոպուլիզմի և մանիպուլացիայի գիտակն այս անգամ էլ գործի էր դրել ողջ զինանոցը. անգամ առանձին դեպքերում փորձելով առաջադրել իր արբանյակ-թեկնածուներին և գործելով թիկունքում՝ նա ոչ բոլոր դեպքերում հաջողեց: Չէ՞ որ, ի վերջո, երբեմն հաջողածը, այդուհանդերձ, ի ծնե ձախողակ է: Իհարկե այդ թերհավատությունը և առանձին դեպքերում հիասթափությունը ամբողջովին չփարատվեց նաև երեկվա ընտրությունների արդյունքում, բայց այդուհանդերձ 36 համայնքից 21-ը դրսևորեցին կամք, վճռականություն և կողմ քվեարկեցին հայի ինքնության և հայկական պետականության պահպանության օգտին: Այսպիսով.

  • 21 համայնքում գիտակվեց, որ անբովանդակ ղժղժոցով «նախկիններ», «թալանչիներ», «բանակում ելակային քաղաքականություն» քարոզող կեղծ օրակարգերը անշեղորեն իրենց տանում են դեպի վերջնական հայրենազրկում, դեպի արժանապատվության ամենօրյա նվաստացում և, ի վերջո,  ֆիզիկական բնաջնջում,
  • 21 համայնքում գիտակցվեց, որ «խաղաղության դարաշրջան բացողը» իրականում ինքնիշխանության վերջնական կորստի էջն է բացում,
  • 21 համայնքում գիտակցվեց, որ իրեն «մատաղացու գառ» կդիտարկեն բոլոր այն դեպքերում, երբ թուրքին կհամարի թշնամի և գլխիկոր խոնարհվելու փոխարեն ազգային դիմագիծ կդրսևորի,
  • 21 համայնքում  քվեարկեց ոչ թե «հպարտ» այլ «հայրենասեր» քաղաքացին,
  • 21 համայնքում հայի անկոտրում «ՈԳԻՆ» հաղթեց կործանարար «ԴՈՒԽԻՆ»:

Մինչդեռ՝

  • 15 համայնքներում  դեռ առհելի աշխատանք կա կատարելու, որպեսզի բացառվի ճանապարների ասֆալտապատման անվան տակ իրականում ուղեղի ասֆալտապատում իրականացնելը,
  • 15 համայնքներում  չպետք է թույլ տրվի կապիտուլյանտի կապիտալացումը,
  • 15 համայնքներում  բնակիչներին պետք է դուրս բերել «Պողոսի» ներարկված հոգեբանությունից: 

Հ. Գ. Ի դեպ, արժե է նշել, որ ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընտրությունների ժամանակ իրականացվում է միջազգային  դիտորդական առաքելություն: Ավանադաբար, ՀՀ իշխանությունները ընտրական գործընթացները դիտարկելու համար հրավիրել են դիտորդական առաքելություններ, որոնք հետևել են ընտրական գործընթացներին և ներկայացրել համապատասխան եզրակացություններ: Մասնավորապես, ՀՀ-ում միջազգային դիտորդական առաքելություն իրականացրել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը: Մինչդեռ, 2020 թվականի հոկտեմբերին և նոյեմբերին  կայացած տեղական   ինքակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ որևէ միջազագային կազմակերպություն դիտարոդական առաքելություն չի իրականացրել:

«…Պետական գործիչը պարտվեց բլոգերին

ՈԳԻՆ ՊԱՐՏՎԵՑ ԴՈՒԽԻՆ…»:

Բագրատ Սրբազան, Տավուշի թեմի առաջնորդ, 22 նոյեմբեր, 2020 թվական

                                                                                    Ռուբինա Պետրոսյան