|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջնային խնդիրը տանիք ունենալն է, և ՀՀ-ն որպես սոցիալական պետություն այս առումով միակ պարտավոր անձն է:
Խնդիրը պահանջում է երկարաժամկետ ու կարճաժամկետ լուծումներ, եթե տունը կորցրած մարդուն սեփականության իրավունքով համարժեք այլ անշարժ գույք (բնակարան) հատկացնելը երկարաժամկետ աշխատանք է ենթադրում, ապա բնակելի տարածության վարձակալության շուկան կարգավորելը անհամեմատ հեշտ է:
Դրա համար անհրաժեշտ է ընդամենը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 661-րդ և 671-րդ հոդվածներում կատարել փոփոխություններ: Մասնավորապես, հստակ ամրագրել հետևյալը՝
- վարձակալության պայմանագիրը պարտադիր նոտարական կարգով պետք է վավերացվի և պետական գրանցման ենթարկվի,
- վարձակալության վճարի առավելագույն շեմը, ըստ վարչական շրջանների, սահմանում է կառավարությունը:
Հ. գ. Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ գրելու ՀՀ քաղաքացիական օրենսգքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ռուբինա Պետրոսյան
ԵՊՀ դասախոս, Իրավաբանական գիտությունների թեկնածու