Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ժամկետային զինծառայողների 40 հոգանոց խմբին երեկ ադրբեջանցիների կողմից արգելվել է անցնել Բերձորով և մտնել Արցախ: Հրամանատարությունը նրանց առաջարկել է հետ գնալ Գորիս և գիշերել այնտեղ: Այսօր առավոտյան էլ նրանց հայտնել են, որ առայժմ հնարավոր չէ մտնել Արցախ: Զինծառայողներին տեղափոխել են Սիսիանի մի զորամաս՝ մինչև, հրամանատարության խոսքով ասած, «տեսնեն, թե ինչ կլինի»: Նրանց «հուսադրել են», որ վաղը երևի հնարավոր կլինի Արցախ մտնել:
Փաստորեն, կա՛մ ՀՀ իշխանությունները, ստորագրելով ստորացուցիչ և ծայրաստիճան խոցելի դրույթներով հայտարարությունը, ի վիճակի չեն լուծելու Արցախի վերջին պատառում ապրող հայության անվտանգության խնդիրը, և ամեն ինչ տոտալ անորոշության մեջ է, կա՛մ դիտավորյալ կազմալուծում են պաշտպանական համակարգը: Նման պայմաններում անհասկանալի է՝ ինչո՞ւ և ի՞նչ բարոյական իրավունքով են ՀՀ և Արցախի իշխանությունները կոչ անում արցախցիներին՝ վերադառնալու իրենց տները:
Մինչ այդ՝ բարի՛ գալուստ երկարատև մղձավանջ, ա՛յ հիմա՝ ԲԱՐԻ՛ ԳԱԼՈՒՍՏ ԴԺՈԽՔ, որովհետև Կառավարության որդեգրած սկզբունքներն են՝ «Չկա՛ հայրենիք, չկա՛ պրոբլեմ», «Տգիտությունը մեզ օգնական», «Թքած ունենալու արվեստի փայլուն ցուցադրություն» և այլն:
Ռուբինա Պետրոսյան