կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-02 13:02
Աշխարհ

Թուրքիան հրաժարվել է Հունաստանի և Իսրայելի ներկայությամբ քննարկել Լիբիայի հարցը

Թուրքիան հրաժարվել է Հունաստանի և Իսրայելի ներկայությամբ քննարկել Լիբիայի հարցը

Թուրքիան չի մասնակցի Լիբիայի հարցով Փարիզի համաժողովին, որին կմասնակցեն Հունաստանը, Կիպրոսի Հանրապետությունը և Իսրայելը.  ըստ Daily Sabah-ի՝ ընոյեմբերի 1-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Հռոմում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո։

Էրդողանը նշել է, որ Ֆրանսիան որոշել է Լիբիայի հարցով խորհրդաժողով անցկացնել, ինչպես հունիսին կայացած Բեռլինի խորհրդաժողովը։ «Մենք նրան (Մակրոնին) ասացինք, որ չենք կարող մասնակցել Փարիզի համաժողովին, որին կմասնակցեն Հունաստանը, Իսրայելը և Կիպրոսի Հանրապետությունը»,- հայտնել է նա գագաթնաժողովից վերադառնալուց հետո։

Էրդողանն ասել է, որ Թուրքիայի ներկայությունը Լիբիայում օրինական է և իբր հիմնված Լիբիայի կառավարության հետ Թուրքիայի պայմանավորվածության վրա։

Բացի դրանից՝ նա պատմել է, որ Մակրոնի հետ քննարկել է Ֆրանսիայի և Հունաստանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնագիրը՝ Աթենքին Rafale կործանիչներ մատակարարելու վերաբերյալ։ Էրդողանն ասել է, որ Մակրոնն իրեն ասել է, որ Հունաստանը փող ունի՝ դրանք գնելու համար։ Ի պատասխան՝ Էրդողանն ասել է, որ Հունաստանը խաբում է, փող չունի, իրականում 400 միլիարդ եվրոյի պարտք ունի։

Թուրքական թերթերից մեկի համաձայն՝ կործանիչները Հունաստանին վաճառելու՝ Ֆրանսիայի որոշումը կրկին սրում է լարվածությունը Արևելյան Միջերկրական ծովում ամիսներ տեւած հարաբերական անդորրից հետո։

Հունական Skai հեռուստաալիքը Էրդողանի այս հայտարարությունները կապել է Հունաստանի և Ֆրանսիայի, ինչպես նաև Հունաստանի և ԱՄՆ-ի միջև վերջերս կնքված պաշտպանական համաձայնագրերի վերաբերյալ նրա խիստ դժգոհության հետ։ Դրանցից առաջինը նախատեսում էր Rafale-ի վաճառք, մյուսով՝ թուրքական սահմանների մոտ ամերիկյան բազաների ուժեղացում։

«Զայրացած Էրդողանը նույնիսկ չի թաքցրել իր ցանկությունը, որ Հունաստանն ու Իսրայելը չմասնակցեն Լիբիայի հարցով հեռուստակոնֆերանսին»,- գրում է Skai-ը՝ նշելով, որ այս հայտարարություններն արվել են Թուրքիայի պաշտպանության նախարարության կոշտ հայտարարությունների համատեքստում, թե իբր Հունաստանը խախտում է Արևելյան Էգեյան ծովի կղզիների ապառազմականացման ռեժիմը։

Հիշեցնենք, որ 1995 թվականից Թուրքիան Հունաստանին սպառնում է պատերազմով, եթե նա օգտվի Էգեյան ծովում իր տարածքային ջրերը մինչև 12 ծովային մղոնով ընդլայնելու իրավունքից։ Վկայակոչելով այս սպառնալիքը, ինչպես նաև Թուրքիայի մի շարք այլ հայտարարություններն ու գործողությունները, Հունաստանը հայտարարեց, որ ինքնապաշտպանության իրավունքը գերակայում է ապառազմականացման պահանջից։ Նաև Հունաստանում հիշեցրել են, որ ՄԱԿ-ի կանոնադրությունն արգելում է ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքը։