|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Լիբիայի ՌՕՈւ-ի հրամանատար Սաքր ալ-Ջարուշին հայտարարել է Լիբիական ազգային բանակի կողմից երկրի պատմության մեջ խոշորագույն ռազմական գործողության անցկացման պատրաստության մասին. հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Մոտ ժամանակներս դուք ականատես կլինեք օդային խոշորագույն գործողությանը։ Մոտակա ժամերը կդառնան տանջալի խելագառի (հավանաբար նկատի ունի Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆաեզ Սարաջը) և նրա դաշնակիցների համար։ Լիբիական բռնազավթված քաղաքներում Թուրքիայի օբյեկտներն ու հետաքրքրությունները համարվում են օրինական թիրախներ լիբիական բանակի ինքնաթիռների համար
Նշենք, որ 2011 թվականին երկրի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի գահընկեցությունից և սպանությունից հետո երկիրն ընկղմվել է քաղաքացիական պատերազմի մեջ։ Լիբիան բաժանված է Ֆաեզ Սարաջի և ԼԱԲ-ի հրամանատար Հալիֆե Հաֆթարի միջև։