|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիան մտադիր չէ մասնակցել Լիբիայի դեմ կոալիցիոն գործողություններին: Այդ մասին վերջնական որոշումը կկայացվի այսօր` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ անցկացվելիք խորհրդակցության ժամանակ:
Թուրքական մամուլի տեղեկություններով` կիրակի օրը ՆԱՏՕ-ի Խորհրդում Թուրքիան խոչընդոտել է Լիբիայի օդային տարածքը թռիչքազերծ գոտի դարձնելու որոշմանը: Այդ դիրքորոշման հետեւանքով ՆԱՏՕ-ի Խորհուրդը չի կարողացել համաձայնության գալ Լիբիայի դեմ ռազմական գործողություն իրականացնելու հարցում եւ Դաշինքի գլխավոր քարտւղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը չի հնչեցրել նախատեսված հայտարարությունը:
Թուրքական մամուլը տեղեկացնում է, որ Թուրքիան դեմ չէ Լիբիայի դեմ ռազմական գործողությանը, սակայն դեմ է օդային հարվածներին, որոնց ընթացքում զոհվում են խաղաղ բնակիչներ: Իսկ CNN-Turk հեռուստաընկերության տեղեկացմամբ` Թուրքիան ինքնաթիռներ ու նավեր կտրամադրի ՆԱՏՕ-ին, սակայն ինքը ակտիվորեն չի մասնակցի «Ոդիսական. լուսաբաց» գործողությանը: