կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-17 17:01
Աշխարհ

Թուրքիան պատրաստվում է Հունաստանի, Իսրայելի և ԵՄ-ի հետ առճակատմանը East Med ծրագրի շուրջ. Jerusalem Post

Թուրքիան պատրաստվում է Հունաստանի, Իսրայելի և ԵՄ-ի հետ առճակատմանը East Med ծրագրի շուրջ. Jerusalem Post

Անկարայի իրական նպատակը Արևելյան Միջերկրական ծովում Հունաստանի, ԵՄ-ի և Իսրայելի հետ առճակատմանը նախապատրաստվելիս Թել Ավիվի հետ հարաբերությունների խզումն է. կարծիք է հայտնում վերլուծաբան Սեթ Ֆրանցմանը:

«Անկարան դժգոհ է, որ Կիպրոսը, Իսրայելը և Հունաստանը անցյալ շաբաթ նախնական համաձայնագիր են ստորագրել էլեկտրական ցանցերը միացնող՝ աշխարհի ամենաերկար ստորջրյա ուժային մալուխը տեղադրելու համար», - գրում է Ֆրանցմանը Jerusalem Post-ում:

Հիշեցնենք, որ երկուշաբթի Թուրքիան դիվանագիտական նոտա էր հղել Հունաստանի և Իսրայելի դեսպանություններին, ինչպես նաև ԵՄ-ին, որն աջակցում է այս պետությունների նախագծին, որ վերոնշյալ պետությունների ծրագիրն անցնում է Թուրքիայի մայրցամաքային շելֆերի վրայով։

Այս ամսվա սկզբին Իսրայելը, Կիպրոսը և Հունաստանը պայմանավորվել էին էլեկտրական մալուխ անցկացնել Միջերկրական ծովի հատակով, որը կապելու է նրանց էլեկտրական ցանցերը: 900 միլիոն դոլար արժողությամբ նախագիծը, որը ստացել է East Med անվանումը, նպատակ ունի ապահովելու էներգիայի պահուստային աղբյուր արտակարգ իրավիճակներում:

Վերլուծաբանի խոսքով՝ «Թուրքիան հստակ ուզում է օգտագործել այս հանգամանքը Իսրայելի վրա ազդելու համար»: Նա նշում է, որ «Անկարան Իսրայելի հետ հարաբերություններ հաստատելու համար քննադատել է նաև Կոսովոյին և փորձել սաբոտաժի ենթարկել Իսրայելի նոր համաձայնագրերը ԱՄԷ-ի ու Բահրեյնի հետ»:

Այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ դեկտեմբերին էր ասել, որ Թուրքիան կցանկանար բարելավել հարաբերությունները Իսրայելի հետ՝ ազդարարելով լարված հարաբերությունների ջերմացում տարիներ տևած լարվածությունից հետո, որի հանգուցալուծումը երկու երկրներից դեսպաններին արտաքսումն էր:

Այնուամենայնիվ, Իսրայելը հայտարարել է, որ չի վերադարձնի իր դեսպանին Անկարա, քանի դեռ վերջ չի դրվել Ստամբուլում պաղեստինյան ՀԱՄԱՍ ռազմական թևի գործողություններին:

«Թուրքիան, մարտահրավեր նետելով Հունաստանին և Իսրայելին, հնարավոր է, որ պատրաստվում է ավելացնել լարվածությունը Կիպրոսի, Եգիպտոսի և Ֆրանսիայի հետ»,- ասել է Ֆրանցմանը`նշելով, որ տարածաշրջանում այս երկրների շահերը գնալով տարաբնույթ են դառնում:

Հեղինակի կարծիքով՝ ստորջրյա մալուխի կամ գազատարի նախագիծը կարող է ցույց տալ տարածաշրջանում ավելի մեծ ու փոփոխվող դինամիկան: