Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ս․թ․փետրվարի 24-ին, Հայաստանում Հունաստանի փոխդեսպան Էմանուիլ Ասիմակոպուլոսը պաշտոնապես Հայաստանին հանձնեց Հունաստանի Արտաքին գործերի նախարարության նվիրաբերած «Մոդեռնա» պատվաստանյութի 35․000 չափաբաժինը։ Այս մասին հայտնեցին Հայաստանում Հունաստանի դեսպանությունից:
«Ցանկանում եմ արտահայտել մեր մեծ գոհունակությունը, այսօր «Մոդեռնա» պատվաստանյութի այս 35․000 չափաբաժնի նվիրատվության ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ։ Այսպիսով, մենք գործնականում օգնում ենք մեր հայ բարեկամներին COVID -19 համավարակի դեմ պայքարում։ Այս կապակցությամբ կցանկանայի շնորհակալություն հայտնել Հայաստանի արտաքին գործերի և Առողջապահության նախարարություններին՝ մեր օրինակելի համագործակցության և ծրագրի հաջող իրականացման գործում իրենց աջակցության համար»,-նշել է փոխդեսպանը:
Նշենք, որ ծրագիրը իրականացվել է Եվրոպական Միության Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի Արտակարգ իրավիճակների արագ արձագանքման համակարգող կենտրոնի աջակցությամբ, որը սատարել է պատվաստանյութի տեղափոխման գործընթացին։