Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Պանայոտոպուլոսը «ՄԵԳԱ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում, պատասխանելով թուրքական «Յավուզ» հորատող նավի հնարավոր գործունեությանը, հայտարարել է, որ Հունաստանի բանակը պատրաստ է Թուրքիայի ցանկացած ագրեսիայի. հայտնում է Greekcitytimes.com կայքը։
«Մենք գիտեինք, որ Թուրքիան չի պատրաստվում դադարեցնել իր պլանավորումը, դադարեցնել իր սադրիչ պահվածքը Հունաստանի և միջազգային իրավունքի նկատմամբ՝ չնայած կորոնավիրուսին։ Նույնիսկ ներքին ճգնաժամի պայմաններում Թուրքիան ցույց է տալիս, որ նա այսպես է արձագանքում՝ Հունաստանի նկատմամբ լարվածություն ստեղծելով։ Նրանք լուրջ խնդիրների են բախվում տնտեսության մեջ, ինչպես ամբողջ աշխարհւ։ Դա չի կարելի աչքաթող անել, չի կարելի նախկինի պես գործել», - նշել է Հունաստանի ՊՆ ղեկավարը։
Պանայոտոպուլոսը կասկածի տակ է դրել անցյալ տարվա նոյեմբեր ամսին Թուրքիայի և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության միջև ձեռք բերված համաձայնագիրը՝ Միջերկրականի սահմանազատման վերաբերյալ։ Նախարարը նշում է, որ կնախնտրեր, որ այդ ջրերում միակ շարժը լիներ զբոսաշրջային, սակայն Թուրքիայի գործողությունների դեպքում հունական բանակը պատրաստ է ամեն բանի։
Նշենք, որ թուրք-լիբիական (Լիբիան այժմ բաժանված է երկու մասի, և միասնական կառավարություն չկա, հետևաբար Թուրքիան համաձայնագիր է կնքել ոչ ամբողջական Լիբիայի իշխանությունների հետ) համաձայն Միջերկրականի հունապատկան տարածքից մի մասը յուրացվեց Թուրքիայի կողմից։ Ներկայացված քարտեզը քննադատությունների առիթ դարձավ և չճանաչվեց ոչ մեկի կողմից։
Թուրք-հունական հարաբերությունների՝ վերջին տարիների սրացումները հատկապես կապված են Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի գործունեության հետ։ Թուրքիան այդ տարածքում նավթագազային որոնողական աշխատանքներ կատարելու համար 3 հորատող նավ է արդեն ուղարկել։ Այս ապօրինի գործողությունները արժանացել են քննադատությունների ամբողջ աշխարհում։ ԵՄ-ն բազմիցս է սպառնացել պատժամիջոցներ կիրառել։ Իր գործողությունները Թուրքիան բացատրում է նրանով, որ Կիպրոսում ապրում են թուրքեր և նրանք հույների հետ միասին նույնպես իրավունքներ ունեն այդ ջրերի նկատմամբ (Կիպրոսի 34 տոկոսը բռնազավթված է Թուրքիայի կողմից, սակայն այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը չի ճանաչվել ոչ մի պետության կողմից՝ բացի Թուրքիայից)։