կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-30 00:02
Աշխարհ

Քննարկել են Լիբիայի հարցը

Քննարկել են Լիբիայի հարցը

Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռուստակոնֆերանս են անցկացրել եւ քննարկել իրադրությունը Լիբիայում ու Մերձավոր Արեւելքում. ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարության մեջ:

«Ինչ վերաբերում է Լիբիային, պետությունների ղեկավարները ողջունել են այսօր Լիբիայի հարցով Լոնդոնում միջազգային համաժողովի անցկացումը: Նրանք քննարկել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1970 եւ 1973 բանաձեւերի պահանջները կյանքի կոչելուն ուղղված գործողությունների առաջին փուլի` կոալիցիոն ուժերի ջանքերով ձեռք բերված արդյունքները»,- նշվում է հայտարարության մեջ:

Առաջնորդները նշել են, որ Լիբիայում գործող վարչակարգը կորցրել է լեգիտիմությունը, եւ Մուամար Քադաֆին պետք է հրաժարվի իշխանությունից, իսկ լիբիացի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ապագան:

Քննարկման ընթացքում որոշվել է նաեւ ռազմական գործողությունների ղեկավարումը հանձնել ՆԱՏՕ-ին: