|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
«Հայաստանին ու Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» կլոր սեղան-քննարկաման ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ընդգծել է, որ քննարկումը Հայաստանը եւ Արցախը փրկելու մի նոր գործընթացի սկիզբ է եւ նշել՝ պայքարի բուն առարկան Արցախն ու Հայաստանը փրկելն է թրքացումից:
Նա նաեւ հաստատել է, որ այո՛, գտնում են, որ Հայաստանում պետք է ձեւավորվի ազգային դիմադրություն՝ կանխելու համար Հայաստանի թուրքացումը այս իշխանությունների կողմից:
«Ձեւավորվելու է աշխատանքային խումբ եւ հանդես ենք գալու հռչակագրով եւ լուծման ճանապարհներով: Խնդիր ունենք բացահայտ ցույց տալու մարդկանց, թե ինչ է լինելու եւ, որ այս իշխանությունները խաբում են նրանց:
Պետք է ձեւավորվի ազգային դիմադրություն, եւ ՀՀ գործող իշխանությունները պետք է հասկանան, եթե լինեն նոր հանձնումներ նրանք դա չեն մարսելու»: