|
Փոխարժեքներ
28 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Վիեննայում ավարտվել է Սիրիայի հարցով միջազգային բանակցությունը, որին մասնակցում էին 19 երկրի, այդ թվում` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Իրանի, ԱՄԷ-ի, Քաթարի, Հորդանանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Իրաքի եւ Լիբանանի արտգործնախարարները: Բանակցությունները տեւել են 7 ժամ: Արդյունքում ընդունված փաստաթուղթը, որ հրապարակել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դի Միստուրան, ներառում է 9 կետ`
Բանակցության մասնակիցներն ընդհանուր առմամբ գոհ են եղել արդյունքից, սակայն ուշագրավ է, որ կողմերը համաձայնության չեն եկել նախագահ Բաշար Ասադի հետագա ճակատագրի հարցում:
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», Ասադի դերը կոնֆլիկտի լուծման ընթացքում շարունակում է մնալ բանակցությունների մեխը, կոնկրետ Սաուդյան Արաբիան շարունակում է անդրդվելի մնալ` պահանջելով, որ Ասադը կարգավորման գործընթացից դուրս մնա: