|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արցախի հերոսական ժողովուրդը շրջափակման և սովի պայմաններում ցուցաբերում է անախադեպ դիմադրություն: Արցախցի մայրը սոված երեխան գրկին, մերժում է թշնամու կողմից առաջարկվող ալյուրը և հայտարարում՝ սա մեզ համար ստամոքսի պայքար չէ: Վստահ եմ մեր թշնամիներն իրենց պլանները մշակելիս այդ հաշվարկը չէին արել, և այսօր Արցախը իր դիմադրությամբ ու տոկունությամբ ձախողում է ներքին և արտաքին թշնամիների ծրագրերը:
Եվ այս տոկոնությունն ու համառությունը, իր հողին կառչած մնալու և պայքարելու արցախցու կամքը ստեղծում է նոր իրավիճակ, քաղաքական նոր դասավորություն:
Վերջիվերջո, մեր ընտրությունը ոչ թե պատերազմի և խաղաղության միջև է, այլ պայքարելու կամ ցեղասպանվելու: Արցախը, ի հեճուկս մեր թշնամիների, ընտրել է պայքարի ճանապարհը:
Մենք պարտավոր ենք Երևանում և ամբողջ աշխարհում կանգնել Արցախի Հանրապետության կողքին, արցախցու պայքարի կողքին, քանի որ դա հայ ժողովրդի լինելության պայքարն է:
Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր