կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-29 21:38
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դիմադրություն» շարժումը վաղը հանդես կգա ասուլիսով՝ առանձին երթ չի լինի, կլինեն իրազեկման տարբեր ակցիաների. Իշխան Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժումը վաղը հանդես կգա մամուլի ասուլիսով, առանձին երթ չի իրականացնի, բայց իրազեկման տարբեր ակցիաներ կլինեն՝ ըստ  Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Երևանի Արամ Մանուկյանի արձանի մոտից մեկնարկած՝ «Դիմադրություն» շարժման իրազեկման երթի եզրափակիչ ելույթում։

«Մեր առջև դրված ծրագրի առաջին փուլը ձեր օգնությամբ մեծ հաջողությամբ առաջ ենք տարել․ այս օրերին մեր ժողովուրդը ոտքի է կանգնում օրեցօր, րոպե առ րոպե, ժամ առ ժամ։ Մայիսի 1-ին այս հրապարակում սևեր եւ սպիտակներ չեն լինելու՝ այդ օրվանից սկսած այս հրապարակում կուսակցական, հանրապետական, դաշնակցական, քոչարյանական այլեւս չի լինելու․ լինելու է միասնական հայ ժողովուրդ, որը դուրս է եկել պայքարի հանուն իր երկրի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա վերահստատեց, որ սա իշխանության և ընդդիմության պայքար չէ, այլ համաժողովրդական և համազգային պայքար։

«Մայիսի 1-ին այս հրապարակ կմտնեն մեր մարզերից չորս ուղղություններով դեպի Երեւան շարժվող բազմահազար մեր քաղաքացիները, և մայիսի 1-ից սկսում ենք մեր պայքարի վերջնական փուլի սկիզբը, որը հասցնելու ենք հաղթական ավարտին»,-վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ ապակենտրոն, ցանցային «Դիմադրություն» շարժման պայքարի շրջանակում ապրիլի 25-ից իրազեկման ակցիաներ են տեղի ունենում Երևանի տարբեր հատվածներում։ Զուգահեռ խորհրդանշական 4 վայրերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են դեպի Երևան, որպեսզի մայիսի 1-ին ժամը 16։00 միանան համընդհանուր հանրահավաքում։

Մանրամասն՝ տեսանյութում․