Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եկեք պայմանավորվենք՝ այսօր այստեղից՝ Ազատության հապարակից, հիմք ենք դնում համազգային դիմադրության՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի կազմակերպած դիմադրության հանրահավաքի ժամանակ։
Հայ ժողովուրդը պետք է ձևավորի համազգային դիմադրություն, որը կունենա երկու ճակատ՝ արտաքին և ներքին՝ նշեց նա։
«Դիմադրության արտաքին ճակատում մենք ողջ աշխարհին և, մասնավորապես, մեր թշամիներին պետք է ցույց տանք և ապացուցենք, որ Նիկոլը հայ ժողովրդի հավաքական կերպարը չէ, Նիկոլը չունի մանդատ երկիրը տանելու նոր զիջումների։ Մենք այսօր՝ այս հրապարկից, պետք է ձևակերպենք այդ դիմադրությունը, որ այս իշխանության կողմից ստորագրված ցանկացած հակահայ փաստաթուղթ մեր կողմից լինելու է անընդունելի։ Երկրորդ ճակատը՝ պետք է դիմադրություն ցույց տանք ներքին կյանքում, ցույց տանք դիմադրություն մեր պետությունն ու երկիրը քայքայող բոլոր երևույթների նկատմամբ․ բոլոր ոլորտներում պետք է ձևավորենք մեծ ու փոքր դիմադրություն մեր պետության անկումը կանխելու համար»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Ելույթ սկզբում նա արձանագրեց, որ մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, սկսվեց պատերազմ։ Հայ մարդը, հայ ազգը ամեն ինչ արեց այդ պատերազմում հաղթանակ ունենալու համար․ պատերազմ գնաց հայ մտավորականը, հայ գյուղացին, երաժիշտը, ուսուցիչը, Սփյուռքում ծնված, մեծացած կանադահայը, սիրիահայը, պարսկահայը, լիբանանահայը։ Պատերազմ գնացին հայր ու որդի, պապ ու թոռ, երկու եղբայր միասին, գնացին գիտացումով, գնացին հանուն հայրենիքի, գնացին, որպեսզի հայ մարդը ապրի, արարի, զարգանա իր սեփական հայրենիքում, գնացին, որպեսզի ունենան հայկական Արցախ և Հայաստան։
Ցավոք, Հայաստանի իշխանության ղեկին հայտնված խմբակը, ասաց Իշխան Սաղաթելյանը, իր անկարողությամբ, դավաճանությամբ ու անգործությամբ երկիրը տարավ կապիտուլյացիայի։
«Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո մենք նոյեմբերի 11-ին այս հրապարակում հավաքվեցինք և սկսեցինք պայքար մեկ հիմնական օրակարգով՝ հեռացնել երկրին աղետ և չարիք բերած իշխանությանը, վերականգնել մեր արժանապատվությունը, կանխել երկրի նոր կորուստները։ Մենք միասին 8 ամիս շարունակ փողոցում պայքարել ենք, բայց դեռ մեր նպատակին չենք հասել․ մեր քայլերի և գործողությունների արդյունքում, բայց ոչ երբեք մեր պայմանավորվածությունների կամ մեր որոշման, երկրում տեղի ունեցավ ընտրություն։ Մենք այդ ընտրությունը դիտարկեցինք իբրև միջոց և հնարավորություն այս իշխանություններին հեռացնելու։ Ցավոք, այդ ընտրություններին հաղթեց սուտն ու կեղծիքը, պոպուլիզմն ու ամբոխավարությունը, վարչական լծակներն ու բռնաճնշումները։ Եվ այս իշխանությունը վերարտադրվեց՝ երկիրը տանելով նոր կորուստների ու նոր զիջումների»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ ընտրություններից հետո շարունակվում են մեր կորուստները, թշնամին շարունակում է ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, այս իշխանությունների կողմից չկա դիմադրություն, չկա պայքար․ կեղծ, ինքնահռչակ, ցնորամիտ խաղաղասիրության գաղափարներով երկիրը փորձում են տանել նոր կապիտուլյացիայի։
«Ո՞րն է մեր խնդիրը․ պատմության մեջ կան բազմաթիվ օրինակներ, երբ պարտությունից հետո պետությունները և ժողովուրդները իրենց մեջ ուժ են գտել, ոտքի են կանգնել և զարգացել են․ այդ ճանապարհը Հայաստանի կործանման ճանապարհն է, որը մենք միասին պետք է մերժենք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Պատերազմը ավարտված չէ, նշեց նա, այսօր ժամեր առաջ Շուշիի մոտակայքում կրկին ունեցանք քաղաքացիական զոհ։ Թշնամին շարունակում է հավակնություններ ունենալ Սյունիքի նկատմամբ, փորձում է հայաթափել Արցախը և թուրքացնել Հայաստանը։
Նա կոչ արեց Ազատության հապարակից հիմք դնել համազգային դիմադրության երկիրն ու պետությունը քայքայող երևույթների նկատմամբ։
Մանրամասն տեսանյութում․