|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Մենք պետք է ունենայինք այնպիսի տնտեսություն, որը հնարավորություն կտար հատկապես ռազմավարական նշանակության ոլորտների օտարումը բացառել. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը` խոսելով կառավարության կողմից ամերիկյան մի ընկերության Որոտանի կասկադի վաճառքի մասին:
Նրա խոսքով` արդյունավետ տնտեսության հիմքը ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանումն է, որոնք կառավարությունը պետք է վերցներ իր կարգավորիչ ազդեցության տակ, և ցանկացած առ ու վաճառք այս համատեքստում երկրի համար նպաստավոր չէ:
«Այլ հարց է, թե ստեղծված իրավիճակում այլընտրանքային լուծումներ կառավարությունը ունե՞ր, թե՞ ոչ: Դա անգամ հռետորական հարց է, որովհետև շատ բան կարելի էր անել այս տարիների ընթացքում, բայց չի արվել, առավել ևս, որ շատ բան կարելի էր չանել»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Նա նաև կարծիք հայտնեց, որ Որոտանի կասկադի վաճառքը հերթական անգամ վկայում է ստեղծված անբարենպաստ վիճակի մասին, որն անարդյունավետ կառավարման արդյունք է: Ըստ Տիգրան Ուրիխանյանի` Հայաստանում պետք է ձևավորվի այնպիսի կառավարություն, որը երկիրը համարի մշտական բնակության վայր, այլ ոչ թե ժամանակավոր կացարան: