կարևոր
3952 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-13 18:21
Քաղաքական Արցախ

Պետք է կարողանալ դիմադրություն ցույց տալ, խառնել բոլորի խաղաքարտերը․ Իշխան Սաղաթելյան

Մենք արդեն արտահերթ նիստ հրավիրելու որոշման նախագծով հանդես ենք եկել, հայտարարության նախագիծը դրել ենք շրջանառության մեջ։ Գտնում ենք, որ ստեղծված իրավիճակում, ՀՀ ԱԺ-ն հրատապ կարգով պետք է հրավիրի արտահերթ նիստ, հանդես գա ԱԺ հայտարարությամբ։ Այդ նախաձեռնությունը արդեն ցուցաբերել ենք, եթե չեմ սխալվում այն դրվել է շրջանառության մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Ամեն ինչ շատ հստակ է, այստեղ բնապահպանները գոյություն չունեն, դա Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղիղ կազմակերպված սադրանք է, նախ ուղղված ռուս խաղաղապահների գործունեության դեմ, ինչպես նաև հերթական քայլերն է Արցախը հայաթափելու, էթնիկ զտման ենթարկելու, և իրենց հրեշավոր ծրագրերը կյանքի կոչելու համար։ Մենք  որևէ կերպ, որևէ պարագայում, սա չպետք է թույլ տալու, իսկ ՀՀ այսպես կոչված իշխանությունները պարտավոր են քայլեր ձեռնարկեն, հրաժարվեն իրենց թուրքահպատակ քաղաքականությունից, և Հայաստանը պետք է ստանձնի Արցախի անվտանգության և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հանձնառությունը։ Հայաստանի ղեկը զավթած խմբավորումների անմիջական գործունեւոթյան արդյունքն է մեր այսօրվա իրավիճակը»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ Հայաստանը շատ հստակ պետք է հասկանա, որ ինքը Արցախի Հանրապետության և արցախահայության անվտանոգւթյան երաշխավորն է․«Ամբողջ խնդիրը նա է, որ ՀՀ  հենց դրանից էլ հրաժարվում է։ Եվ իրենց բոլոր հայտարարությունները, քայլերը, գործողությունները, որ անցած տարի այս օրերին ասում էինք Հայաստան-Արցախ միջխորհրդարանական նիստ հրավիրեք, ի՞նչու ոպաշտոնյա չի գնում Արցախ, այս ամեն ինչը բերեցին հասցրեցին սրան, հիմա իրենք ի՞նչ են ասում, ասում են, որ դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի է, և ամեն ինչ պետք է անեն իրենք։ Իհարկե ռուս պետք է ամբողջությամբ իրականացնեն իրենց առաքելությունը, բայց Հայաստանը չի կարող իր ձեռքերը լվանալ։ Սա է ամբողջ խնդիրը»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը։

Ընդդիմադիր գործիչը նշում է, որ այս իշխանություններից շատ ակնկալիքներ չունի․ «Իմ գահատականը շատ հստակ է, բայց քանի որ , դժբախտաբար, դեռ իրենք են ներկայացնում  Հայաստանը՝ պարտավոր են շատ հստակ քայլեր և գործողություններ անել, սկսած բոլոր պետական ինստիտուտների կողմից, շատ հստակ և հասցեական հայտարարութուններից, վերջացրած կոնկրետ քայլերից ու գործողություններից։ Ադրբեջանը դա անում է 2 տարի շարունակ , ամեն մի զիջում բերելու է նոր զիջման, նոր կորուստների, և վերջնականապես Արցախի կորստի։ Այսօր հայ մարդը իրավունք չունի նստի տունը, տեսնի , թե ոնց են իր քույրերն ու եղբայրները ենթարկվում աղետի»,- նշեց պատգամավորը։

Անդրադառնալլով նոյեմբերի 9-ի հայտարարությունը ընդդիմադիր գործիչը նշեց, որ չի կիսում այդ գնահատականը, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նման պարբերություն չկա, այսինքն, կա շատ հստակ միջանցք, միջանցքի կարգավիճակ, և այդ կարգավիճակը և միջանցքի համապատասխան 2․5 կմ հեռավորությունն է խախտված, այս ամեն ինչը շատ հստակ եղել է մեր երկրի իշխանությունների անգործունեության հետևանքով․

«Ամենակարևորը ոչինչ կորած չէ, ոչինչ ավարտված չէ, ստեղծած իրավիճակից դուրս գալու հնարավորություն կա, եթե Հայաստանն ունենար հայկական իշխանություններ, հայ ժողովրդի շահերը սպասարկող իշխանություններ, մենք այս իրավիճակին չէինք հասնի, դժբախտությունը առաջինը գալիս է այստեղից, իսկ թշնամին օգտվելով սրանց անգործունեությունից և իրենց քաղաքականությունը սպասարկելու գործելաոճից հետևողականորեն իրականացնում է իր ծրագիրը։ Պետք է կարողանալ դիմադրություն ցույց տալ, խառնել բոլորի խաղաքարտերը, դրա ուժը հայ ժողովուրդն է»,- ասաց նա։