Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօրվա քննարկումը Հայաստանը և Արցախը փրկելու մի նոր գործընթացի սկիզբ է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը «Հայաստան» դաշինքի կազմակերպած՝ «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» կլոր սեղան-քննարկման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին։
«Այսօր կարող եք դուք համարել մի նոր գործընթացի սկիզբ․ մեր քննարկումում հրավիրված են գիտնականներ, վերլուծաբաններ, փորձագետներ, և թեման Հայաստանի ու Արցախի սահմաններին տիրող իրավիճակն է և դրա լուծման ուղղությունները։ Ո՞րն է մեր պայքարի բուն առարկան․ փրկել Հայաստանը և Արցախը»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը հաստատեց, որ իրենք, այո, գտնում են, որ Հայաստանում պետք է ձևավորվի ազգային դիմադրություն՝ կանխելու համար Հայաստանի թուրքացումը, կանխելու համար այս իշխանությունների կողմից երկիրը նոր կապիտուլյացիայի տանելու գործընթացը։
«Մեր և այսօրվա իշխանությունների պատկերացումները երկրի ապագայի մասին տարբեր է, և նաև դա է մեր հակազդեցության բուն պատճառը, որ իրենց պատկերացրած Հայաստանը այլ ճանապարհ ունի, մեր պատկերացրածը՝ այլ։ Մենք գտնում ենք, որ այն, ինչ կատարվում է և դա ներկայացնում են իբրև կոմունիկացիաների ապաշրջափակում, տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջանի բացում, այս ամենը կեղծ է, իրականությունից կտրված գործընթացներ են, այդ ամենը տեղի է ունենալու Հայաստանի կենսական շահերի հաշվին»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։
Նա համոզված է, որ այն, ինչ կատարվում է՝ լինելու է նոր կապիտուլյացիայի պայմանագիր, Հայաստանն իրականացնելու է նոր զիջումներ։
«Հետևաբար, դա կանխելու համար մենք գտնում ենք, որ համահայկական ուժերով պետք է ձևավորվի ազգային դիմադրություն, որ ցույց տա ամբողջ աշխարհին, այդ թվում այսօրվա այս չարիքի իշխանությանը, որ մեր երկրում կա դիմադրություն, մեր ժողովուրդը համաձայն չէ այս ընթացքին, և դուրս է գալիս պայքարի»,-փաստեց Իշխան Սաղաթելյանը։
Զանգեզուրի միջանցքը կարծանարար հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի և մեր պետականության համար, ասաց նա, ընդ որում, այս իշխանությունների որևէ ասածին ինքը որևէ հիմք չունի հավատալու։
Մանրամասն՝ տեսանյութով․