կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-23 13:00
Տարածաշրջան

Թուրքական լիրան դոլարի նկատմամբ նոր հակառեկորդ է սահմանել

Թուրքական լիրան դոլարի նկատմամբ նոր հակառեկորդ է սահմանել

Թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ շարունակում է թարմացնել իր պատմական նվազագույնը Թուրքիայի կենտրոնական բանկի՝ զեղչի տոկոսադրույքը նվազեցնելու որոշումից հետո՝ համաձայն առևտրի տվյալների։

Ուրբաթ առավոտյան փոխարժեքը հասել է 9,64 լիրա մեկ դոլարի դիմաց ցուցանիշի, որից հետո թուրքական արժույթը մի փոքր ամրապնդվել է՝ Մոսկվայի ժամանակով ժամը 12.30-ի դրությամբ հասնելով 9,60-ի։

Թուրքիայի կենտրոնական բանկը հինգշաբթի որոշել է նվազեցնել տոկոսադրույքը 18%-ից մինչև 16%, թուրքական լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման պայմաններում, որից հետո արագացրել է անկումը` մեկ դոլարի դիմաց 9,29-ից հասնելով 9,47-ի։ Ուրբաթ օրը թուրքական արժույթը շարունակել է էժանանալ։

Դոլարի փոխարժեքը լիրայի նկատմամբ հոկտեմբերի 14-ին թանկացել էր՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 9,18 լիրայի` Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հրամանագրով Կենտրոնական բանկի երեք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նրա երկու փոխղեկավարների՝ Սեմիհ Թյումեի և Ուղուր Նամըք Քյուչուքի պաշտոնանկության մասին լուրերի ֆոնին։ 

Eko Faktoring ֆակտորինգային ընկերության ֆինանսական տնօրեն Արդա Թունջան «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ պաշտոնանկ արված երեք պաշտոնյաներն էլ սեպտեմբերին Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության խորհրդի նիստում դեմ են քվեարկել տոկոսադրույքի իջեցմանը։ Նրա խոսքով` Թուրքիայի Կենտրոնական բանկը կորցրել է իր անկախությունը, իսկ լիրան կշարունակի ընկնել։ Էրդողանը կողմ է տոկոսադրույքների նվազեցմանը` պնդելով, որ գնաճը պայմանավորված է բարձր տոկոսադրույքներով: