|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր թուրքական լիրան թարմացրել է իր պատմական նվազագույնը դոլարի նկատմամբ, իսկ ամերիկյան արժույթի միավորը վաճառվում է ավելի քան 32 լիրայով։ Այս մասին են վկայում առցանց առևտրի տվյալները։
Առայժմ օրվա ընթացքում փոխարժեքը բարձրացել է մինչև 32,02 լիրա՝ մեկ դոլարի դիմաց։ Առևտրի նախորդ փակման մակարդակը 31,93 էր:
Եվրոն նույնպես վաճառվում է լիրայի նկատմամբ իր պատմական առավելագույն մակարդակով: Մարտի 8-ին եվրոն արժեր 34,98, իսկ այս պահին եվրոպական արժույթի մեկ միավորի համար տալիս են 35,06 լիրա։
Ստամբուլի BIST100 բորսայի հիմնական ֆոնդային ինդեքսը փետրվարի 28-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում կտրուկ անկում է գրանցել 9193-ից մինչև 8744 կետ։ Սայայն, մինչև երկուշաբթի այն սկսեց վերադառնալ բարձր մակարդակի և երկուշաբթի բարձրացավ մինչև 9263 կետ: