|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Վրաստանում սեպտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 170 դեպք: Այս մասին հայտնում է երկրի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Ապաքինված պացիենտների մասին դեռևս որևէ տեղեկություն չկա, թիվը չի փոխվել: Վարակման դեպքերի ընդհանուր քանակը 2562 է, ապաքինմանը` 1369:
Վարակից երկրում մահացել է 19 մարդ:
Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է 6633 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ՝ 836 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: