|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Սեպտեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 259 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 4399 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Հյուրանոցներում այս պահի դրությամբ բուժվում է կորոնավիրուսով վարակված 640 պացիենտ:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 62 պացիենտ: Երկրում, ընդհանուր հաշվով, վարակը հաղթահարել է 1705 մարդ: Վարակից երկրում մահացել է 25 մարդ:
Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է 5390 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ՝ 836 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: