Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռուսական «Ուրալ» նավթի գինը մեկ բարելի դիմաց ընկել է այնքան, որ հասել է 11 դոլարից էլ ցածր արժեքի՝ 10,5 ԱՄՆ դոլարի:Այս գներով բյուջեն գործնականում նավթի հարկերից այլևս եկամուտ չի ստանում, և ընկերությունների համար ձեռնտու չէ, որ Եվրոպայում նավթ վաճառեն. հայտնում է Yerkir.am-ը՝ ՌԲԿ-ին հղումով։
Նշվում է՝ հյուսիս-արևմտյան Եվրոպայում «ուրալ» նավթի գինը cif պայմաններով (այն է՝ արժեք, ապահովագրություն և բեռնափոխադրումներ, իսկ վերջնական գինը ներառում է բեռնափոխադրման արժեքը դեպի նշանակման նավահանգիստ և բեռների ապահովագրություն, որը վճարում է վաճառողը) Ռոտերդամում ապրիլի 1-ին ընկել է ՝ մեկ բարելի դիմաց հասնելով 10.54 դոլարի՝ վերջին օրերին նոր հակառեկորդ սահմանելով, քանի որ 1999 թվականից ի վեր սա նվազագույն մակարդակն է:
Ինչ վերաբերում է «Brent» տեսակի նավթի գնին՝ ապա այս դեպքում այն շարունակում է մնալ անփոփոխ՝`մեկ բարելի դիմաց հասնելով 4,75 դոլարի: Սա նվազագույն գինն է 2008 թվականի հունիսից ի վեր: