|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայի ազգային արժույթը՝ թուրքական լիրան (TL), շարունակում է պահել դոլարի նկատմամբ արժեզրկման մեծ տեմպերը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եթե նախորդ շաբաթ 1 դոլարին համարժեք լիրան հասել էր ռեկորդային համարվող 31-ի՝ այժմ այն նոր ռեկորդային ցուցանիշ է գրանցել:
Մարտի 6-ի դրությամբ ազատ շուկայական առևտրում 1 դոլարը համարժեք է 31.91 լիրայի, սակայն թուրքական բանկերում և արտարժույթի փոխանակման կետերում (exchange) 1 դոլարի լիրայով վաճառքի գինը գերազանցում է 32-ը՝ հասնելով 32.50-ի:
Արժեզրկման տեմպերը պահպանվում են նաև եվրոպական արժույթի՝ եվրոյի նկատմամբ: Եվրոյից լիրա բոլոր գործարքները նույն օրվա դրությամբ հաշվվում են 34.40-ից 34.45-ի միջակայքում:
Այս պարագայում մասնագետների գնահատմամբ՝ Թուրքիան առաջիկայում նույնիսկ ի վիճակի չի լինելու մարել կարճաժամկետ արտաքին պարտքը, որը կազմում է 226 մլրդ դոլար:
Թուրքական մամուլում տեղի ունեցող գործընթացը հիմնականում մեկնաբանվում է «Խուճապահար հարձակում դոլարային արժույթում» ձևով: