|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքական արժույթը ուրբաթ ընկել է՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 8.59 լիրայի՝ անցնելով նախորդ ռեկորդային ցածր ցուցանիշը (8.49), որը գրանցվել էր նախորդ տարվա նոյեմբերի 3-ին․ հաղորդում է Bloomberg-ը:
Գործակալությունը թուրքական արժույթի անկումը կապում է այն մտավախությունների հետ, որ Թուրքիայի դրամավարկային քաղաքականությունը շարունակում է մնալ չափազանց ազատ արագ գնաճը զսպելու հարցում:
Երկրի կենտրոնական բանկը նախկինում անփոփոխ էր պահում 19% տոկոսադրույքը և ասում, որ գների աճի տեմպը հասել է իր գագաթնակետին: Այնուամենայնիվ, վերջին երեք ամիսների ընթացքում արժույթը թուլացել է ավելի քան 13%-ով: Սա ամենաբարձր ցուցանիշն է զարգացող շուկաների շրջանում:
Անցյալ աշնանը Թուրքիայի ազգային արժույթի թուլացումը, ըստ Bloomberg-ի, պայմանավորված էր նրանով, որ Թուրքիան ներքաշվել էր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության մեջ: