Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրքական լիրան ուրբաթ շարունակել է անկումը դոլարի նկատմամբ՝ երկրորդ օրը անընդմեջ թարմացնելով իր պատմական նվազագույն մակարդակը այն բանից հետո, երբ թուրքական Կենտրոնական բանկը որոշել է իջեցնել իր քաղաքականության տոկոսադրույքը:
Դոլարը լիրայի նկատմամբ աճել է մինչև 8.828 լիրա մեկ դոլարի դիմաց՝ 8.7622 լիրայից: Ավելի վաղ՝ ուրբաթ, այդ ցուցանիշն աճել էր՝ մեկ դոլարի դիմաց հասնելով 8,8616 լիրայի: Հինգշաբթի առավելագույն արժեքը մեկ դոլարի դիմաց կազմել է 8.8099 լիրա: Այսպիսով` ցուցանիշը երկրորդ օրն անընդմեջ թարմացնում է նախկին պատմական նվազագույնը՝ 8,8061 լիրա մեկ դոլարի դիմաց, որին հասել էր հունիսին:
Լիրան էժանանում է այն բանից հետո, երբ Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչի տոկոսադրույքը իջեցրել է 19% -ի մինչև 18%, թեև վերլուծաբաններն ակնկալում էին, որ այն կմնա նույն մակարդակի վրա:
Զեղչի տոկոսադրույքը Թուրքիայում մնացել է 19% մարտի 18-ից, երբ այն բարձրացվել էր 17%-ից: Այս որոշումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնանկ արեց Կենտրոնական բանկի ղեկավար Նաջի Աղբալին, ինչը դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքի կտրուկ անկման պատճառ դարձավ: