| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վերջին 2-3 ամիսներին ամերիկյան դոլարի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը` լիրան, հոկտեմբերի 12-ին Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորականի ազատ արձակումից հետո բարձրացել է:
Ըստ Ermenihaber-ի` եթե վերջին շրջանում 1 ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական արժույթը տատանվում էր 6-7 լիրայի սահմանում, ապա հոկտեմբերի 15-ի դրությամբ լիրան արժևորվել է` կազմելով 5,7835:
Եվրոյի նկատմամբ թուրքական լիրան նույնպես արժևորվել է` կազմելով 6,7175: Իսկ 1 ֆունտ ստերլինգ/ լիրա հարաբերակցությունը 7,6310 է:
Թուրք վերլուծաբանները լիրայի արժևորումը կապում են ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակման հետ:
 
 Այս կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն  էր հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Թրամփը   մասնավորապես նշել է, որ Բրանսոնի ազատ արձակումը մեծ քայլ է Էրդողանի կողմից նախկին հարաբերություններին վերադառնալու համար:
Վերլուծաբանների կանխատեսմամբ` առաջիկայում լիրան դոլարի նկատմամբ կշարունակի արժևորվել:
Հիշեցնենք, որ «դոլար-լիրա» պատերազմը սկսվել էր օգոստոս ամսին: Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև շարունակվող լարվածության պայմաններում թուրքական ազգային արժույթը շարունակում էր արագ տեմպերով արժեզրկվել: