Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-10-10 12:18
Հասարակություն

Ես պիտի մեծանամ, «Մեծ Գուրգեն» դառնամ. Արցախն ապրեցնելու է փոքրիկ Գոռի վրեժը...

Ես պիտի մեծանամ, «Մեծ Գուրգեն» դառնամ. Արցախն ապրեցնելու է փոքրիկ Գոռի վրեժը...

Գուրգեն Կամոյի Շաքարյան ծնվել է 1991թ. հունվարի 19-ին, Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղում։

2013թ. հունվարին ծառայության է անցել ՊԲ N զորամասում, որպես ուսումնական կենտրոնի մարտավարական վաշտի հրամանատար:

2016թ. ակտիվ մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին։

2020թ. սեպտեմբերի 27-ից ներգրավված է եղել 44-օրյա պատերազմի մարտական ակտիվ գործողություններում:

Դիրքերից տուն է իջել հոկտեմբերի 26-ին ու կարճ ժամանակ անց կրկին շտապել ռազմի դաշտ, նշելով, որ 18 տարեկան տղաները իրեն են սպասում: «Ես այնտեղ երեխաներ ունեմ: Ես որոշ չափով կյանք եմ ապրել, իրենք դեռ դա էլ չեն տեսել»,- ասել է, հրաժեշտ տվել ընտանիքին ու գնացել:

Հայրենասեր ու ազգասեր, մարդասեր ու ընկերասեր Գուրգենը նահատակվել է 2020թ. հոկտեմբերի 29-ին, Ճարտարի ուղղությամբ, Ուլյան  բարձունքում, ողնուղեղի և թոքերի հրազենային և բեկորային վնասվածքներց։

Գուրգենը լավ որդի էր, հայր, ամուսին, եղբայր ու ընկեր։ Սիրում ու հարգում էր բոլորին, այդ իսկ պատճառով սիրված էր բոլորի կողմից։

Ունի 3 երեխա՝ Սյուզաննան, Արփին, Գոռը։

Փոքրիկ Գոռը ամեն րոպե ասում է. «Ես պիտի մեծանամ, «Մեծ Գուրգեն» դառնամ»։