կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-15 14:44
Հասարակություն

Դիվերսիայի ժամանակ վիրավորված Գոռի վիճակը լավանում է

Դիվերսիայի ժամանակ վիրավորված Գոռի վիճակը լավանում է

Արդեն տեղեկացրել ենք, որ հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման ժամանակ վիրավորված Գոռ Դարմանյանին տեղափոխել են Երևան:

 

Զինվորի հայրենի Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքն այսօր Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ այցելել է Գոռին:

 

«Դուրս գրման մասին դեռ շուտ է խոսել, բայց վիճակը նորմալ է: Բժիշկներն ասում են, որ դեռ դուրս չեն գրի Գոռին, բայց վիճակը գնալով լավանում է»,- ասաց քաղաքապետը:

 

Հիշեցնենք, որ Գոռ Դարմանյանի ոտքն է անդամահատվել:

 

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել էին հակառակորդին փախուստի դիմել, այնուհետև, հետապնդելով նրանց, ամբողջությամբ ոչնչացրել էին խմբին նրանց դիրքերի մատույցներում: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել էին ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել էր: Վիրավորված զինծառայողներից Սամվել Հակոբյանը մարտի 26-ին հոսպիտալում մահացել էր: