|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Այն պահին, երբ ցուցարարները հասան ՀՀԿ գրասենյակի մոտ, ոստիկանները, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, փողոցով անցնող քաղաքացիներին սկսեցին հորդորել, որ ՀՀԿ գրասենյակի մոտից հեռանան: Վալերի Օսիպյանը, մոտենալով մի քաղաքացու, հորդորեց այդտեղ չկանգնել, քաղաքացին էլ դժգոհեց` ասելով. «Որտեղ կուզեմ, կկանգնեմ» :
Փոխոստիկանապետի հարցին` Դուք ով ե՞ք, քաղաքացին հանգիստ պատասխանեց. « Հայաստանի Հանրապետության քաղաքացի»:
Իմանալով քաղաքացու ով լինելը` փոխոստիկանապետն ավելի կտրուկ տոնով պահանջեց հեռանալ տարածքից: Քաղաքացին լուրջ դեմքով պատասխանեց. «Չեք թողնում, էլի, մոտենամ էս շենքին: Ախր, ես էլ եմ ուզում օլիգարխ դառնալ»: