Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1999 թվականին «Փընարհիսար» բանտում ձերբակալության ժամանակ Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպումներ էր ունեցել ղեկավարության տարբեր խավերի հետ և իր՝ նախագահի պաշտոնում թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ նրանց կարծիքները լսել:
Ըստ Haberturk-ի՝ հայտնի է դարձել, որ նախագահի թեկնածու դառնալու որոշումը Էրդողանը բանտում է կայացրել:
Այդ մասին 2005 թվականին հրատարակած` «Թուրքիայի քաղաքականության մեջ մի քասըմփաշացի: Թայիփ Էրդողան» գրքում գրել էր լրագրող Բիլալ Չեթինը: Լրագրողը հավատում էր, որ Էրդողանի նպատակը նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելն էր:
Գրքում տեղ են գտել Էրդողանի խոսքերը. «Որքան էլ խոչընդոտներ լինեն, ես պատրաստ եմ դրանք հաղթահարել: Աստծո կամքով հիմնելու եմ Թուրքիայի ամենամեծ կուսակցությունն ու մի օր նստելու եմ նախագահի աթոռին: Ես չեմ մեռնի` մինչև Թուրքիայի նախագահ դառնամ»:
Նշենք, որ 1997 թվականի դեկտեմբերի 12-ին Շիիրթում մի հանրահավաքի ժամանակ ընթերցած բանաստեղծությունը Էրդողանի կալանավորման պատճառ էր դարձել: 1999 թվականին, դատարանի որոշմամբ, նա ենթարկվել էր 4 ամսվա ազատազրկման՝ «լեզվի և կրոնի խտրականություն, ոխ և թշնամանք սերմանելու» մեղադրանքով: 4 ամիս «Փընարհիսար» բանտում անցկացնելուց հետո նա ազատ էր արձակվել: