|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Հունվարի 16-ին սպանված «օրենքով գող» Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի կլանը նրա հիմանական թշնամի` «քրեական գեներալ» Ռովշան Ջանիեւի վերացման համար պատրաստ է 5 մլն դոլար վճարել:
Росбалт-ին իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ վերջերս Դեդ Հասանի մտերիմ «օրենքով գողերը» հավաք են կազմակերպել եւ որոշել են ընդհանուր դրամարկղից 5 մլն դոլար հատկացնել Ռովշան Լենքորանսկու ոչնչացման համար:
«Առաջարկը հետաքրքրել է բացարձակապես բոլոր խմբավորումներին, որոնք անհրաժեշտ ռեսուրսն ունեն` պատվիրված սպանությունը կատարելու համար»,- նշել է աղբյուրը:
Սակայն գումարը դեռեւս չի վճարվել, քանի որ հակասական տեղեկություններ կան` մի մասը հավաստիացնում է, որ Ջանիեւը սպանվել է Թուրքիայում, մյուս մասը, թե` նա ինքն է իր մահվան մասին լուրերը տարածել, որ նրա դեմ որսը դադարեցվի: Ճշգրտորեն ասել` սպանվե՞լ է նա, թե՞ ոչ, չեն կարող ասել անգամ Թուրքիայում ապրող «օրենքով գողերը»: Թուրք իրավապահները եւս չեն հաստատել այդ տեղեկությունը: