Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
Այսօր Արցախի վրա Ադրբեջանի հարձակման, Արցախի ժամանակավոր կորստի տարելիցն է, Արցախի քաղաքական վերնախավը՝ նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ այցելել է «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին։
«Եթե իշխանությունները չեն խոսում Արցախը վերադարձնելու մասին, դա վառ ապացույց է, որ Արցախը չի բռնազավթվել, այլ այդ իշխանությունների կողմից ուղղակի նվիրվել է թշնամուն։ Այս իշխանությունները պաշտոնապես չեն ճանաչել Արցախը և լինելով Արցախի հանրապետության երաշխավորը խախտել են ՀՀ սահմանադրության իր պարտականությունը և մոլորեցնում է հանրությանը , որպեսզի կարողանա հերթական ոտնձգությունները կատարել արցախահայերի նկատմամբ։ Բոլորս էլ գիտակցում ենք, որ եթե ՀՀ-ն չճանաչեր Արցախը որպես Ադրբեջանի մաս, մենք չէինք լինի այս իրավիճակում։ Արցախն օրվա իշխանությունների կողմից ուղղակի նվիրվել է թշնամուն, հայի ազգանունով այդ միակ մարդը, որը ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս, դեռ շատ հարցերում պիտի արդարանա։ Մեր անվտանգության «երաշխավորը» հստակ հայտարարեց, որ չի խառնվելու այս գործընթացին՝ թողնելով 120 հազար հայի թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ մեն-մենակ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը։
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ այս օրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական գործողությունների հետևանքով Արցախում զոհվել է 214 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել 14 անձ ու ևս 64 քաղաքացի մահացել է բռնի տեղահանության ժամանակ։