Փոխարժեքներ
02 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.32 |
EUR | ⚊ | € 455.06 |
RUB | ⚊ | ₽ 4.9092 |
GBP | ⚊ | £ 530.7 |
GEL | ⚊ | ₾ 141.61 |
Թուրքական լիրան իններորդ օրն անընդմեջ ընկնում է ՆԱՏՕ-ի ներսում ստեղծված ճգնաժամի ուրվականի պատճառով՝ կապված երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության առնչությամբ առարկությունների հետ, գրում է Ahval-ը։
Լիրան նվազել է 2,2 տոկոսով՝ մեկ դոլարի դիմաց հասնելով 15,889-ի։
«Կարծես թե մեծ թուրք-արեւմտյան ճգնաժամ է սպասվում Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում»,-ասել է Լոնդոնի BlueBay Asset Management-ի զարգացող շուկաների ավագ ստրատեգ Թիմ Էշը:
Որոշ վերլուծաբաններ ասում են, որ Էրդողանը կարող է օգտագործել Շվեդիան եւ Ֆինլանդիան՝ ԱՄՆ-ից զիջումներ ձեռք բերելու կամ զենք գնելու համար։