կարևոր
274 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-16 13:37
Քաղաքական

ՔՊ-ն հասկանում է, որ իրենց ռեյտինգը պատմական նվազագույնի է հասել․ Սևակ Խաչատրյան

ՔՊ-ն փորձում են այս ընտրություններում ամեն գնով հասնել հաջողության, որպեսզի ցույց տա, թե նույնիսկ էջմիածնում՝ հոգևոր մայրաքաղաքում, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրենց քաղաքականության դեպքում, ժողովուրդը վստահում է իրենց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վաղարշապատի ավագանու ընտրություններում «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը:

«Երբ Վաղարշապատում ՔՊ-ն հասնի հաջողության, հաջորդ քայլը լինելու է հարձակում Մայր Աթոռի վրա, եկեղեցու դեմ իրենց ճղճիմ ծրագրերն  անմիջապես իրականացնելու են, նաև 2026 թվականին համապետական ընտրությունների իրենց հարցն են լուծելու։ Ասել եմ՝ Վաղարշապատում ով այսօր  քվեարկի ՔՊ-ին, քվեարկում է Նիկոլ Փաշինյանի նեղ ընտանեկան անձնական կուսակացության շահին»։

Ավելին՝ տեսանյութում: