կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-11 16:34
Աշխարհ

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրորդ օրն անընդմեջ փոխհրաձգությունն է

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրորդ օրն անընդմեջ փոխհրաձգությունն է

Մեկ օրվա ընթացքում երկրորդ փոխհրաձգությունն է տեղի ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների միջև. ուրբաթ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ղրղզստանի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնում։

«2022 թվականի մարտի 11-ին՝ ժամը 02:50-ի սահմաններում (Երևանի ժամանակով մարտի 11-ին, ժամը 00:50-ին),  Ղրղզստանի և Տաջիկստանի պետական սահմանի սահմանապահ հատվածում հերթական փոխհրաձգությունն է տեղի ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների միջև»,- հայտնել են մամուլի ծառայությունից:

Հաղորդվում է, որ Բատկեն-Իսֆանա մայրուղու Բատկեն շրջանի Էկի-Տաշ շրջանում Տաջիկստանի սահմանապահ պարեկը սկսել է քարեր նետել մայրուղու երկայնքով անցնող մեքենաների վրա։ Դա դադարեցնելու՝ Ղրղզստանի սահմանապահ ծառայության պահանջները անտեսվել են տաջիկ զինվորականների կողմից։

«Ղրղզ սահմանապահները ստիպված են եղել նախազգուշական կրակոցներ արձակել օդում՝ կասեցնելու համար տաջիկ զինվորականների անօրինական գործողությունները։ Այդ ընթացքում Տաջիկստանի Հանրապետության մեկ այլ սահմանապահ ջոկատ, որը ծառայում է այս տարածքում, կրակ էր բացել դիտաշտարակի վրա, որտեղ ղրղզ սահմանապահներ էին։ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների միջև փոխհրաձգություն էր սկսվել, որը տևել է մոտ 20 րոպե և ավարտվել 03.10-ին»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ ղրղզական կողմից զոհեր և վիրավորներ չկան։ 

Սա երկրորդ դեպքն էր վերջին 24 ժամվա ընթացքում: