Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվել Յուրի Խաչատուրովը: Նա 2009-2016թթ. զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, իսկ 2016 թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:
Yerkir.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով այդ նշանակումը, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ Խաչատուրովի նշանակումը լավ առիթ է ՀԱՊԿ-ում մշակված քաղաքականությունն իրականացնելու և, որն ամենակարևորն է, մեր տարածաշրջանի խնդիրներին ավելի ուշադիր լինելու համար: Քաղաքագետւ խոսքով` Խաչատուրովն ունի փորձառություն, ազդեցիկ դեմք է, ու թեև ՀԱՊԿ-ը կոլեկտիվ որոշումները կայացնում է կոնսենսուսով, այնուամենայնիվ, կառույցն, այդ նշանակմամբ, առավել ուշադրություն կդարձնի Հայաստանի անվտանգության խնդիրներին:
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նույնպես կարծում է, որ Խաչատուրովի նշանակումից կտրուկ փոփոխություններ պետք չէ ակնկալել կառույցի քաղաքականության մեջ, սակայն ՀԱՊԿ-ը կարող է առավել զգայուն լինել և ուշադրություն դարձնել մեր տարածաշրջանի անվտանգության խնդիրներին: