Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Երբ ներկայացվում էր մեր նոր նախարարը, ասվել է, որ կառույցը կայացած է, աշխատում է և պետք է զերծ մնա քաղաքական ազդեցություններից. խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Հարցին՝ ինչպե՞ս ԱԳՆ կմեկնաբանի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ղարաբաղի՝ որպես բանակցային կողմ լինելու մասին, և երեք նախագահների մեկնաբանությունները կապված վարչապետի ասածի վերաբերյալ, Քոչարյանը պատասխանեց. «Նախարարությունը վերադասի հայտարարությունները չի մեկնաբանում, մենք մեկնաբանում ենք այլ պետությունների ներկայացուցիչների հայտարարությունները»:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ և հայտարարել էր, թե Հայաստանը Արցախյան հիմնախնդրում հակամարտող կողմ է:
Իսկ թե ինչպե՞ս է Քոչարյանը պատկերացնում իր աշխատանքը նոր վերադասի հետ, նա նշեց, որ նախարարությունն աշխատել է մինչ այդ, աշխատել է հեղափոխության ընթացքում, աշխատում է հիմա: «ԱԳՆ-ն այն կառույցներից մեկն է, որ, անկախ իրարանցումներից, պետք է ժամացույցի պես աշխատի»,- հավելեց նա:
Անդրադառնալով նորանշանակ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին` Քոչարյանն ընդգծեց. «Պարոն Մնացականյանը կադրային պրոֆեսիոնալ դիվանագետ է՝ շատ լուրջ ճանապարհ անցած, եղել է նաև փոխնախարար, և կառույցը շատ բավարարված է այդպիսի նշանակումով»: