|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արևմտյան հիմնական երկրների քաղաքականությունը, ուղղված Ռուսաստանին զսպելուն, ընդունակ է Սև ծովում մեծ ռազմական բախում առաջացնել: Այս մասին ասվում է երեկ Evrensel թուրքական պարբերականի հրապարակած հոդվածում։
Դրա հեղինակն ընդգծում է, որ Սևծովյան տարածաշրջանում բացառապես արևմտյան տիրապետություն հաստատելու ցանկությունը շատ վտանգավոր է: Նման ուղեգծի շրջանակներում այժմ իրականացվում են ՆԱՏՕ-ի «Ծովային զեփյուռ -2021» վարժանքները, և Ղրիմի ափերի մոտ կատարվել է կոպիտ սադրանք՝ բրիտանական ռազմանավի մուտքով Ռուսաստանի տարածքային ջրեր:
Այս ամենը ծայրահեղ պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծում Սև ծովում, որում ցանկացած կայծ կարող է կրակ առաջացնել այնպիսի խոշոր պատերազմի նման, ինչպիսին էր Ղրիմի պատերազմը 1853-1856 թվականներին: ՆԱՏՕ-ի ներկայիս ռազմածովային զորավարժությունների նպատակն է ցույց տալ Ռուսաստանին, որ շրջապատված է և պետք է հրաժարվի Ղրիմից: Բայց սա 19-րդ դարը չէ: Ռուսաստանը ռազմական առումով շատ ուժեղ է: Նրա նկատմամբ հաղթանակը չափազանց թանկ կարժենա Արևմուտքի համար: Ղրիմի առաջին պատերազմը նշանավորեց Օսմանյան կայսրության ավարտի սկիզբը: Այժմ դա կարող է վերածվել էլ ավելի վատ հետևանքների կոլեկտիվ Արևմուտքի համար: Այս կապակցությամբ հեղինակը դիմում է Թուրքիայի իշխանություններին՝ Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու առաջարկով: