Փոխարժեքներ
26 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.8 |
EUR | ⚊ | € 423.89 |
RUB | ⚊ | ₽ 4.6403 |
GBP | ⚊ | £ 507.42 |
GEL | ⚊ | ₾ 141.14 |
Wargonzo տելեգրամյան ալիքը, հղում անելով իր ստամբուլյան աղբյուրներին, գրում է, որ թուրքական ԶԼՄ-ները պատրաստվում են լուսաբանել Նիկոլ Փաշինյանի՝ Երևանում կայանալիք հանրահավաքը։ Մասնավորապես, խոսքը գնում է թուրքական TRT-ի մասին, որի լրագրողներն այս պահին լուսաբանում են նաև հարևան Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները։
Տելեգրամյան ալիքը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանրահավաք անել ի աջակցություն իրեն՝ կապված ԶՈւ Գլխավոր շտաբի՝ իր հրաժարականի պահանջով հայտարարության։
Աղբյուրը հայտնում է, որ Հայաստանի կառավարական շրջանակներից ստացել է համաձայնություն։ Միայն թե այցն անհրաժեշտ էր համաձայնեցնել նաև ռուս ուժայինների հետ, որոնք պատասխանատվություն են ստանձնել Հայաստանի սահմանների և ռազմավարական օբյեկտների պահպանության համար։ Բայց, ըստ Wargonzo-ի տեղեկությունների, ռուսական կողմը չի համաձայնել թուրքական մամուլի՝ Վրաստանի տարածքով Հայաստան գալուն։
Հիշեցնենք, որ Wargonzo-ի ներկայացուցիչ Սեմյոն Պեգովը ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքը լուսաբանում էր հայկական կողմից։ Նա տիրապետում է բավականին մեծ ու հավաստի աղբյուրների նաև Թուրքիայում և այլ երկրներում։