Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ միջազգային իրադրությունը թույլ չի տալիս Ադրբեջանին պատերազմ սկսել:
Երկրի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուղարովը Minval.az-ի հետ զրույցում մեկնաբանել է այդ հայտարարությունը և ասել, որ այդքան էլ հաջող չի համարում այն: «Պետք չէ ենթադրել, որ համաշխարհային առաջնորդներից որևէ մեկը մի օր կասի, թե` գնացեք և պատերազմ սկսեք»,- ասել է նա` նշելով, որ միջազգային հանրության կարծիքը չպետք է որոշիչ լինի կարևոր որոշումներ կայացնելիս:
Խոսելով վաղը Վաշինգտոնում նախատեսված Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին` Զուլֆուղարովն ասել է, որ որևէ առաջընթաց չի սպասում` անկախ նրանից, թե որտեղ է անցկացվում այդ հանդիպումը:
Նախկին նախարարը նաև վստահ է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը չի կարողացել պրագմատիկ հարաբերություններ հաստատել Մոսկվայի հետ, քանի որ ռուսական ղեկավարությունը չի վստահում Փաշինյանին: Եվ, ըստ Զուլֆուղարովի, տեսնելով դա և այն, որ Ռուսաստանն աջակցում է իր ընդդիմությանը, Փաշինյանը կդիմի քայլերի, որոնց արդյունքում կկարողանա մեղադրել ՌԴ-ին Ադրբեջանին աջակցելու մեջ ու կհայտարարի, որ Ռուսաստանը չի կարող ՀՀ-ի ռազմավարական գործընկերը լինել:
«Այս ամենը հիմնավորում կլինի Հայաստանի քաղաքականությունն արևմտամետ դարձնելու համար, քանի որ միայն Արևմուտքից Փաշինյանը կկարողանա ՀՀ-ի զարգացման համար անհրաժեշտ ներդրումներ ստանալ»,- ասել է ադրբեջանցի նախկին պաշտոնյան` հավելելով, որ այդ նպատակով Փաշինյանը պատերազմ կհրահրի: