Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի ռազմական գնումների գործակալության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Թուրքիան դեռ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ՝ «Ս-400» հակահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակի գնման համար՝ չնայած ուկրաինական պատերազմին, հաղորդում է պետական TRT հեռուստաալիքը։
Դեմիրն ասել է, որ 2017 թվականի պայմանագիրը թույլ է տալիս Թուրքիային ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգերի երկու մարտկոց ստանալ։
«Մենք երկրորդ նախագիծ ստեղծելու մասին չենք խոսքում,- ասել է Դեմիրը։- Թուրքիան շարունակում է իրականացնել նույն որոշումը, որն ընդունել էր ամենասկզբից»:
Ընդ որում, Դեմիրը հայտնել է, որ Թուրքիան մոտ ապագայում չի ստանա ռուսական «Ս-400»-ների երկրորդ խմբաքանակը՝ պայմանագրի հետ կապված որոշ հարցերի պատճառով։
Վաշինգտոնը գործակալության եւ Դեմիրի նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վերջին շաբաթներին՝ «Ս-400»-ների գնման համար:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել էր, որ Թուրքիային F-16 կործանիչների հնարավոր վաճառքը կհամապատասխանի ԱՄՆ ազգային անվտանգության շահերից, ինչպես նաեւ կծառայի ՆԱՏՕ-ի երկարաժամկետ միասնությանը, նշում է Ahval-ը: